Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ինչպես Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀԿ ընտրական ցուցակի առաջին համարը․ Զուգահեռներ (տեսանյութ)

Իշխող Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը փոխվում է ընտրություններից 47 օր առաջ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անսպասելի մահվան պատճառով։ Նրա փոխարեն ցուցակը գլխավորում է ընդամենը մի քանի օր առաջ կուսակցական դարձած պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:

Ռոբերտ Քոչարյանը չի ցանկանում դառնալ «Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն» պաշտոնավարումից հետո։ Ուստի, ըստ մամուլի, ընտրություններին պատրաստվում է մասնակցել սեփական հենարանով՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ:

Ընտրությունների մասնակցում է 23 կուսակցություն ու մեկ դաշինք՝ քաղաքական հայտ ներկայացրած լրագրող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Մարզերում լուրջ ընդունելության են արժանանում թե իշխանությանը ոչ մի թթու խոսք չասող Գագիկ Ծառուկյանը, թե իշխանությանը հողին հավասարեցնող Արտաշես Գեղամյանը

Որպես ընդդիմություն են հանդես գալիս նաև բոլոր ընտրություններից հետո իշխանության հետ համագործակցած «Օրինաց երկիրը» և ժողովրդին քիչ հայտնի «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Ընտրություններից 21 օր առաջ «Օրինաց երկրի» ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտնվում է քաղաքական սկանդալի մեջ։ Հրապարակվում է Երևանի «Մարկո Պոլո» սրճարանում արված մի գաղտնի ձայնագրություն, որտեղ նա բրիտանացի դիվանագետի հետ զրույցում հորդորում է միջազգային հանրությանը՝ խստորեն քննադատել ընտրությունների ընթացքը։ Քոչարյանը նրան անվանում է դավաճան։

Ռոբերտ Քոչարյանի օրոք միշտ կոալիցիոն իշխանության մաս եղած Դաշնակցությունը հայտարարում է՝ ամաչելու բան չունի։

Ընտրություններից երեք օր առաջ Իմպիչմենտը երթով շարժվում է ԱԱԾ՝ բողոքելով քաղաքական հետապնդումներից: Ոստիկանները բռնի ուժ է կիրառում: Կան ձերբակալվածներ։ Դա չի խեղճացնում Փաշինյանի կողմնակիցներին:

Քարոզարշավի ամենավառ կերպարներից է Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

Ընտրությունները նշանակված են 2007-ի մայիսի 12-ին։