Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց․ նրա նկատմամբ տնային կալանք կիրառվեց (տեսանյութ)

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Էդգար Մանասյանի, քիչ առաջ բավավարեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոփոխելու պաշտպանների միջնորդությունը։

Նրա նկատմամբ տնային կալանքը ընտրվեց որպես խափանման միջոց։

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին պաշտպանների կողմից նման միջնորդություն ներկայացվեց։ Պաշպանական թիմը նաեւ նշել էր, որ սրբազանին նոր վիրահատություն է հարկավոր, որը նշանակված է փետրվարի 10-ին։

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծ թվով կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, իսկ այնուհետև 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Նա անազատության մեջ է հունիսի 28-ից։