Բացել լրահոսը Փակել լրահոսը
Captured
A A
Հասարակություն

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու շպրտվել են

shamshyan.com

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Սմբատ Ա.-ի վարած «VAZ» 21-21 և Երևանի բնակիչ 26-ամյա Նաիրի Ս․-ի վարած «Mercedes»-մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Բախման հետևանքով «Նիվայի» հետևի 2 անվահեծանները կոտրվել են ու շպրտվել՝ հարվածելով ճանապարհի մայթին տեղադրված առևտրի կրպակին՝ մասամբ վնասելով այն։