ԳԱՎԱԹԻ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ
Աջակցիր «Ա1+»-ինՄարտի 10-ին մեկնարկում է Հայաստանի 2004թ. գավաթի խաղարկությունը: Այդ օրը կկայանա 2 ընտրական խաղ, որտեղ կմրցեն Երեւանի «Արարատը» եւ «Լեռնային Արցախը», Չարենցավանի «Զենիթը» եւ Վանաձորի «Լոռին»:
Այս զույգերի հաղթողները դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, որի առաջին հանդիպումները կկայանան մարտի 15-16-ին, իսկ պատասխանները` մարտի 20-21-ին:
ՀՖՖ-ում կայացավ գավաթի խաղարկության վիճակահանությունը, որի արդյունքներով 1/8 եզրափակիչում կմրցեն հետեւյալ թիմերը.
Մարտի 15
1. «Փյունիկ-2» - «Փյունիկ»
2. «Կիլիկիա» - «Դինամո»
3. «Արաքս» - «Զենիթ» / «Լոռի» հաղթող
4. «Միկա» - «Բանանց - 2»
Մարտի 16
5. «Բանանց» - «Վաղարշապատ»
6. «Միկա-2» - «Կոտայք»
7. «Դինամո 2000» - «Արարատ» / «Լ. Արցախ» հաղթող
8. «Շիրակ» - «Լոկոմոտիվ»
Զույգերի հաղթողները դուրս կգան քառորդեզրափակիչ, որի առաջին հանդիպումները կկայանան մարտի 23-24-ին, իսկ պատասխանները՝ ապրիլի 3-4-ին: Կիսաեզրափակիչի առաջին խաղերը տեղի կունենա ապրլի 13-14-ին, իսկ պատասխանները՝ մայիսի 3-4-ին:
2004թ. Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 9-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: