Բացել լրահոսը Փակել լրահոսը
619320165_1275918334561516_1908704908216068412_n
A A
Պաշտոնական

Նռնակի պայթյուն Գորիսում. նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՆԳՆ մանրամասները

Հունվարի 25-ին՝ ժամը 17.05-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում` գերեզմանների մոտ, վիճաբանություն է եղել:

Նշված վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է: Վարուժան Յոլյանը և 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի բոլոր hանգամանքները պարզվում են, փոխանցում է Ոստիկանությունը:

Գորիսում միջադեպի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր․ մահացածներից մեկը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի վարորդն է