A
A
Դիլիջանում և Թալինում կգործարկվեն էլեկտրական շչակներ
Աջակցիր «Ա1+»-ինԶգուշացում․ Դիլիջանում և Թալինում կգործարկվեն էլեկտրական շչակներ
Հունվարի 26-ին Տավուշի և Արագածոտնի մարզերում կանցկացվեն բնակչության ազդարարման և տարհանման պատրաստվածության վարժանքներ։
-
Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն, նախատեսված է վարժանք «Օդային տագնապ» ազդանշանի պայմաններում։ Տեղեկացնում ենք, որ ժամը 12:00-ին կգործարկվի էլեկտրական շչակ։
-
Թալին քաղաքում՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն, տեղի կունենա էլեկտրական շչակների փորձարկում։
Խնդրում ենք չանհանգստանալ։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն