Բացել լրահոսը Փակել լրահոսը
bbb3599e-82de-4e98-90a2-400fa62728c7
A A
Պաշտոնական

Բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Հունվարի 24-ին, ժամը 18։03-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մետր) և բռնկվել: 

Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին մարվել` 18:50-ին: Այրվել են ավտոմեքենայի պահեստային անվադողը և մարտկոցի հատվածը՝ մասամբ: