Ինչպես պահպանել առողջությունը ձմռանը
Աջակցիր «Ա1+»-ինՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից հայտնում են․
Ձմռանը մեր մարմինն ավելի շատ է պահանջում էներգիա և վիտամիններ, հատկապես, երբ ավելի քիչ ենք շարժվում և հաճախ փակ տարածքներում ենք լինում։
Առողջ սննդակարգի ապահովումը կարող է նպաստել ոչ վարակիչ հիվանդությունների (շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, ճարպակալում) կանխարգելմանը․

Բազմազան սնունդ – ներառեք հատիկավորներ, բանջարեղեն և մրգեր։

Սպիտակուցներ և առողջ ճարպեր – հավ, ձուկ, լոբի, ընկույզ, ձիթայուղ՝ ուժեղ իմունիտետ և սրտի առողջություն պահպանելու համար։

Վիտամին C և D – կիտրոն, նուռ, ձուկ՝ պաշտպանում են իմունիտետը և խթանում օրգանիզմի բնական պաշտպանությունը։

Բավարար ջուր – օրգանիզմի չջրազրկումը կարևոր է բոլոր կենսաբանական գործընթացների համար։ Քանի որ ձմռանն ավելի քիչ ենք ջուր խմում, կարող ենք օգտագործել տաք (առաց շաքարի) հեղուկներ՝ ապահովելով հիդրատացիա և տաքացում:

Փոքր, հաճախակի սննդընդունում – օրգանիզմը ստանում է էներգիա և խուսափում ճարպակալումից։