Բացել լրահոսը Փակել լրահոսը
processed-2EDACE5F-A8EF-4CBC-9506-52ADA6E4B5BB
A A
Պաշտոնական

ԱՄՆ 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ներկայացվել է «Հիմնադիրների թանգարան» նախագիծը

Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է  «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը

ք Երևան, 21 հունվարի 2026թ - ԱՄՆ 250-ամյակին նվիրված «Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շրջանակում, որոնք կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը։

Սպիտակ տան կողմից պատրաստած «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը ներկայացնում է ԱՄՆ անկախությունը կերտած առաջնորդների պատմությունները։  ԱԲ նորարարական տեխնոլոգիաների միջոցով այս ցուցադրությունը վերակերտել է ամերիկյան հեղափոխությունը և պատկերների, կենսագրությունների, պատմական կարևոր իրադարձությունների միջոցով ներկայացնում է ամերիկյան անկախության առաջնորդներին, որոնց շարքում են այն 56 գործիչները, որոնք ստորագրել են Անկախության հռչակագիրը, ինչպես նաև 6 ազդեցիկ հեղափոխական կին գործիչներ։

ԱՄՆ փոխդեսպանի պարտականությունները կատարող Էնդրյու Ջոնսոնը պաշտոնապես բացեց ցուցադրությունը՝ ողջունելով առաջին այցելուներին՝ անգլերենի ուսուցման ACCESS ծրագրի շրջանավարտներին և Երևանի պետական համալսարանի ամերիկագիտության ծրագրի ուսանողներին, որոնք համակ ուշադրությամբ դիտարկեցին ֆիզիկապես առկա ցուցանմուշները և վիրտուալ ցուցադրությունները, որոնք ներկայացնում էին հիմնադիր հայրերին, անկախության շարժման կին գործիչներին և խոշոր պատմական իրադարձությունները։

«Ազատություն-250» հոբելյանական միջոցառումների շարքում տարվա ընթացքում նման նախագծեր կիրականացվեն Հայաստանում գործող բոլոր «Ամերիկյան անկյուններում»։ Դեսպանությունում «Հիմնադիրների թանգարանի» անդրանիկ ցուցադրությանը կհաջորդեն «Ամերիկյան անկյուններ» այցերը, և ամբողջ Հայաստանում մարդիկ  հնարավորություն կունենան ավելին իմանալ Միացյալ Նահանգների ակունքների և ժամանակի փորձությունն անցած այնպիսի արժեքների  մասին, ինչպիսիք են՝ առաջնորդումը, քաղաքացիական մասնակցությունը և ազատությունը։