Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-16_13-35-52
A A
Պաշտոնական

Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են

Հունվարի 16-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
 
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
 
Հարժիս-Շինուհայր ճանապարհահատվածում բուք է։
 
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: