Բացել լրահոսը Փակել լրահոսը
21de1a37-64c2-44ff-913d-1e99fdd2440f
A A
Պաշտոնական

Հրդեհ ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում

Հրդեհ ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հունվարի 14-ին, ժամը 21։27-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։40-ին, մարվել՝ 22։06-ին։ Այրվել է պոլիէթիլենով ծածկված տաղավարը (մոտ 50 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մյուս տաղավարներ։