Բացել լրահոսը Փակել լրահոսը
01.08_1_New folder (3)_AA-40248563
A A
Հասարակություն

Թուրքիան հայտարարել է, որ ՀՀ հետ սահմանին «Ալիջան» անցակետի շինաշխատանքների 90%-ն ավարված է

Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող «Ալիջան» սահմանային անցակետի շինարարական աշխատանքների մոտ 90 տոկոսը արդեն ավարտված է, հայտնում է Anadolu գործակալությունը։

Նշվում է, որ «Ալիջան» անցակետում կառուցվում են համապատասխան շինություններ՝ մաքսային և վարչական ընթացակարգերի իրականացման նպատակով։ Բացի այդ, տեղադրվել են գովազդային վահանակներ, որոնք միտված են գրավելու այցելուների ուշադրությունը՝ մասնավորապես Հայաստանի տարածքից Իգդիր և հարակից շրջաններ ժամանողների համար։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանն այցելել է անցակետ և տեղում ստացել է մանրամասն տեղեկատվություն Քարակոյունլու շրջանի նահանգապետ Ֆաթիհ Էրդողանից։