Բացել լրահոսը Փակել լրահոսը
42c4ccab-cb25-4107-8153-6a4cbe311200
A A
Պաշտոնական

ՃՏՊ Երևան քաղաքի Հերացի փողոցում․ կան տուժածներ

Հունվարի 13-ին, ժամը 08։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից մեկ  մարտական  հաշվարկ։
 
Պարզվել է, որ Հերացի փողոցում բախվել են «Toyota», «Voyah», «Mercedes-Benz» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota» և «Volt» մակնիշների ավտոմեքենաների ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ 

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։