Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Վարորդները երթևեկել են ուղևորների փոխադրման կանոնները խախտելով և հանդիպակաց գոտիով. ՆԳՆ (տեսանյութ)

Օրերս համացանցում շրջանառվում էր տեսանյութ, որում Ներքին Գետաշեն-Մարտունի ճանապարհին մի քանի ավտոմեքենայի վարորդներ երթևեկում են ուղևորների փոխադրման կանոնները խախտելով և վարում հանդիպակաց գոտիով։
 
Գեղարքունիքի մարզի պարեկները պարզել են վարորդների ինքնությունը։ Մեքենաները հայտնաբերվել և տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
 
Ի դեպ, տեսանյութը նկարահանվել էր նորակոչիներին զինվորական կոմիսարիատ ուղեկցելու ճանապարհին, և սա նմանատիպ առաջին դեպքը չէր։
 
Զորակոչերի ընթացքում լինում են դեպքեր, երբ նորակոչիկներին ճանապարհելու եկած մտերիմները մեքենաներով խոչընդոտում են նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը՝ կոպիտ կերպով խախտելով երթևեկության կանոնները և հաճախ ստեղծելով վթարային իրավիճակներ։
 
Տեղեկացնենք մեր քաղաքացիներին, որ նման դեպքերում պատասխանատվություն է նախատեսված նաև քրեական օրենսգրքով։
Հարգելի՛ վարորդներ, ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, չվտանգել երթևեկության մասնակիցների, նաև ծառայության մեկնող նորակոչիկների կյանքն ու առողջությունը։
Լինենք կարգապահ և օրինահարգ։