Բացել լրահոսը Փակել լրահոսը
5e1c82b9-9d57-4109-b295-7b04efc8d446
A A
Պաշտոնական

Ձյուն, բուք, մերկասառույց․ փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանում

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

 

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար

Վարդենյաց, Քեթիի և Ջաջուռի լեռնանցքները (բուք) փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝  մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Սպիտակի ոլորանները և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը (Ջերմուկի խաչմերուկից) դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար: 

Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի, Գեղաքունիքի և Կոտայքի մարզերում, Դիլիջանի ոլորաններում, Ջերմուկի, Ելփինի, Աշոցքի (բուք), Ախուրյանի և Գյումրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։