Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-01-10_00-30-31
A A
Պաշտոնական

ՃՏՊ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունվարի 9-ին, ժամը 20։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։