Բացել լրահոսը Փակել լրահոսը
e0780e91-7dbd-4922-9992-8c87c1066cac
A A
Պաշտոնական

Քարաթափում Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին

Հունվարի 3-ին, ժամը 14։08-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 

Պարզվել է, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, մոտ 25 մ բարձրությունից թափվել են 2․5 խմ քարեր:

Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է: