A
A
Ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում․ Քաղաքապետարան
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի քաղաքապետարանից հայտնում են․
Սպասվող ջերմաստիճանի կտրուկ նվազման հետևանքով մայրաքաղաքի ողջ տարածքում հնարավոր է մերկասառույցի առաջացում, ինչի պատճառով երթևեկությունը կարող է դառնալ խիստ վտանգավոր։
Հորդորում ենք ավտոմեքենաները օգտագործել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Զուգահեռ ԵԱՍՄ և ԿՇՄՊ համայնքային հիմնարկների տեխնիկական միջոցներն ու մարդուժը շարունակական ռեժիմով իրականացնում են ձնամաքրման ու փողոցները աղ ու ավազով մշակելու աշխատանքներ՝ ապահովելով մայրաքաղաքում անխոչընդոտ երթևեկությունն ու քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: