Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՏԱՐԲԵՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Սպորտ

Մոսկվայում մեկնարկած «Աերոֆլոտի» միջազգային մրցաշարում կայացան 1-ին տուրի հանդիպումները: Մրցաշարին մասնակցում են բազմաթիվ հայ շախմատիստներ, որոնց մի մասը հանդես է գալիս տարբեր երկրների դրոշների ներքո:

A խմբում ընդգրկված Սերգեյ Մովսիսյանը հաղթել է Ռամիլ Հասանգատինին, Ռաֆայել Վահանյանը` Սվետլանա Մատվեեւային, Կարեն Ասրյանը` Սերգեյ Զիգալկոյին: Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղացել Չանդա Սանդիպանի հետ, Գաբրիել Սարգսյանը` Լեւան Պանսուլիայի, Արտաշես Մինասյանը` Վանգ Ռուիի, Տիգրան Լ. Պետրոսյանը` Արտյոմ Տիմոֆեեւի : Արա Մինասյանը պարտվել է Իգոր Հենկինին, Արման Փաշիկյանը` Եվգենի Վորոբյովին:

B խմբում ընդգրկված Բենիամին Գալստյանը հաղթել է Վլադիմիր ենբային, Դավիթ Հարությունյանը` Հրանտ Մելքումյանին, Լեւոն Բաբուջյանը` Վաքում Վեյգորտենին, Աշոտ Նադանյանը` Եֆիմ Տրեգենին, Լազար Բեգլարյանը` Չիրուկ Ջերսույին, Հակոբ Վարդանյանը`Յակոբ Ագարդին, Դավիթ Պետրոյանը` Ալեքսանդր Կովտունենկոյին: Համլետ Թումանյանը ոչ-ոքի է խաղացել Վադիմ Աղմադեեւի հետ, Լիլիթ Մկրտչյանը` Ֆեդոր Շակլենի, Արմեն Տոնոյանը` Նատալիա Պոգոնինայի, Վարդան Դանիելյանը` Օլեգ Մաքսիմովի: Նելի Աղինյանը պարտվել է Կիվանց Հանդձնեողլույին:

C խմբում ընդգրկված Ավետիք Գրիգորյանը հաղթել է` ուս Բելտմանին, Հրայր Սիմոյանը` Վսեվալոդ Բսեարաբին, Գարուշ Մանուկյանը` Մարսել Ֆրենկենին: Բաբկեն Հարությունյանը պարտվել է` Թենզինգ Շաույին, Աշոտ Ավետիսյանը` Միրզանուրովին: