Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վարդան Ղուկասյան
A A
Պաշտոնական

Որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել․ փաստաբան

Փաստաբան Արամայիս Հայրապետյանը հայտնում է․

 ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։

Նույն որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։
 
Նշենք, որ խոսքը վերաբերում է ատելության խոսքի տարածման և ինքնիշխանության խաթարման հոդվածներով Վարդան Ղուկասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդմանը։