A
A
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Նազելի Բաղդասարյանի
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ ՀՀ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու, հերքում տարարածելու և 9.000.000 ՀՀ դրամ որպես փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է AM իրավաբանական ընկերությունից։
Հայցը ներկայացվել էր Նազելի Բաղդասարյանի կողմից այս տարվա հունիսի 17-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար, որտեղ վերջինս քննադատել էր Սամվել Կարապետյանին։
Դատարանը չընդունեց հայցվորի փաստարկները և գտավ, որ Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ բացակայում է վիրավորանքն ու զրպարտությունը։
Նազելի Բաղդասարյանի շահերը դատարանում պաշտպանել է AM իրավաբանական ընկերության փաստաբան Արման Ներսիսյանը։