Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միհրան Ջաբուրյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Սպորտ
155855988e2383c64719d212788b19ed

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը պարտություն կրեց ըմբշամարտի աշխարհի առաջնության առաջին մարտում:

55 կգ քաշայինների մրցումների 1/16 եզրափակիչում մեր մարզիկը 0:11 ընդհանուր հաշվով պարտվեց աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Վիկտոր Լեբեդեւին:

Այժմ նա պետք է սպասի իրեն հաղթած մրցակցի ելույթին: Եթե Լեբեդեւը մտնի եզրափակիչ, ապա մեր ըմբիշը կմասնակցի սփոփիչ մրցաշարին եւ կշարունակի պայքարել բրոնզե մեդալի համար: