Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

Դեկտեմբերի 28-ից 29-ը, հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանի գրառումը․

Պարեկային ծառայությունը շարունակում է ուժեղացված հսկողություն իրականացնել հանրապետության ճանապարհներին։
 
Դեկտեմբերի 28-ից 29-ը, պարեկները հանրապետությունում ստուգել են 1655 տրանսպորտային միջոցների անվադողեր, 180-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
 
Պարեկային ծառայության աշխատակիցները ստուգման են ենթարկել նաև ՃՏՊ-ների մասնակից տրանսպորտային միջոցների անվադողերը։ Դեկտեմբերի 28-ից 29-ը, հանրապետությունում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 274 պատահար։ Նշված պատահարների մասնակից 520 տրանսպորտային միջոցների ստուգմամբ ընդամենը 10-ի անվադողերն են եղել ոչ ձմեռային։
 
ՆԳ նախարարությունը կրկին հորդորում է պահպանել երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով։ Խիստ վարչարարությունը շարունակվելու է։