A
A
Հայ ըմբիշը կպայքարի Ստամբուլում
Ստամբուլում մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանից այսօր մրցասպարեզ կմտնի միայն 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, որը կմրցի աշխարհի չեմպիոնի հետ։
Վիճակահանությամբ մեր ըմբիշը իր ելույթները կսկսի 1/16 եզրափակչից, սակայն նրան այդ փուլում սպասվում է բավական լուրջ մրցակից` 2010 թ աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Վիկտոր Լեբեդեւը:
Մնացած քաշային կարգերի մրցումները տեղի կունենան վաղը եւ կիրակի՝ սեպտեմբերի 18-ին: