Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆ1
A A
Քաղաքականություն

Միքայել արք․ Աջապահյանի գործով դատական նիստի օրը հայտնի է

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով նիստը Վերաքննիչ դատարանում նշանակվել է դեկտեմբերի 15-ին։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ նիստը տեղի կունենա ժամը 15․30-ին։

Պաշտպան Ռոման Ահարոնյանն «Ա1+»-ին հայտնեց, որ պաշտպանական կողմը դեռ ծանուցագիր չի ստացել, իրենք եւս «Դատալեքս»-ից են տեղեկացել։

Հիշեցնենք, որ բողոքներ են ներկայացրել թե պաշտպանական, թե մեղադրող կողմերը։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել Շիրակի թեմի առաջնորդին, իսկ մեղադրող կողմը պահանջում է խստացնել պատժաչափը՝ 2 տարին դարձնելով 2 տարի 6 ամիս։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը այս տարվա հոկտեմբերի 3-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատապարտեց  2 տարվա ազատազրկման։

Դատավորը նրան մեղավոր ճանաչեց զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Մեղադրանքի հիմքում ընկած են  ԶԼՄ-ներին տված հարցազրույցից երկու արտահայտություններ, որոնք որակվել են որպես ռազմական հեղաշրջում կատարելու կոչեր։

Պաշտպանական կողմը պնդում էր կոչ չի եղել։