Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԽԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ՑԱՆԿԱՑԱԾ ԵՂԱՆԱԿԻ

Սպորտ

Այսօր Նիկոզիայիում խաղացել են Հայաստանի մինչեւ 17 տարեկան հավաքականը եւ Կիպրոսի «Օլիմպիակոսը»: «Օլիմպիակոսը» հանդես է եկել երկրորդ կազմով:

Այն բարձրագույն դիվիզիոնում զբաղեցնում է 6-րդ տեղը: Առաջին խաղակեսը ավարտվել է մեր հավաքականի օգտին 3-1 հաշվով, իսկ երկրորդ խաղակեսը, հորդառատ անձրեւի պատճառով, չի կայացել:

Մեր հավաքականի կազմում երկու գոլի հեղինակ է դարձել Օսեյանը, մեկ գոլ էլ խփել է Կարեն Աբրահամովը:

17 տարեկանների մեր հավաքականը եւս 2 գոլ է խփել, բայց մրցավարը չի հաշվել: Վաղը մեր ազգային հավաքականը կհանդիպի Հունգարիայի հավաքականի հետ: