Բացել լրահոսը Փակել լրահոսը
ZVkIG-1551910876-131488-blog-Court-Gavel
A A
Հասարակություն

93-ամյա կնոջ սպանության գործը կարող է նորից քննվել

 Երկու տարի առաջ Լոռու մարզում առանձնակի դաժանությամբ սպանության մեջ մեղավոր ճանաչված Էմանուել Այգունյանը պահանջում է իրեն արդարացնել:

Վերաքննիչ դատարանում դեկտեմբերի 2 - ին այս գործով դատական նիստ է նշանակված: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանն այս տարվա օգոստոսի 21-ին Էմանուել Այգունյանին մեղավոր է ճանաչել բնակարան ապօրինի մուտք գործելու, սպանության, սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ գաղտնի հափշտակություն կատարելու համար:

Դատարանը կատարած հանցանքի համար վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 19 տարի ժամկետով:

Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել նաեւ գործով դատախազ Արմեն Շահբազյանը:

Նա պահանջում է փոփոխել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը եւ վարույթը փոխանցել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը:

Էմանուել Այգունյանն 2023 թ դեկտեմբերի 1-ից անազատության մեջ է: Դեպքի կատարման ժամանակ նա 24 տարեկան էր: