A
A
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ նոյեմբերի 26-ին նիստ է անցկացրել, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչությունը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումների լույսի ներքո քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Վերահաստատվել է թուրքական կողմի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն հաստատելու և զարգացում ապահովելու հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ։