A
A
Ավանում շահագործման հանձնվեց նոր վերակառուցված հանգստի գոտի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Ավան վարչական շրջանում ավարտվել են հանգստի գոտու վերակառուցման աշխատանքները։ Նախագծի արդյունքում Իսահակյան թաղամասի այգու տարածքը ազատվել է ավտոտնակներից և վերափոխվել հասանելի ու հարմարավետ միջավայրի՝ նախատեսված բոլորի համար։ Տեղադրվել են նոր նստարաններ, կառուցվել են շների համար նախատեսված զբոսայգի, խաղահրապարակներ, ինչպես նաև վերակառուցվել է ֆուտբոլի դաշտը՝ ապահովելով հանգստի և ժամանցի բազմազան հնարավորություններ։ Բացի այդ, Երևանի հ. 52 մսուր-մանկապարտեզում չօգտագործվող պահեստային սենյակների վերակառուցմամբ ստեղծվել է նոր խմբակ, ինչի շնորհիվ ևս 30 երեխա հնարավորություն է ստացել հաճախել մանկապարտեզ։