Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Սամվել Կարապետյանը իր գրպանից ՀԷՑ-ի աշխատակիցներին վճարել է 11 մլրդ հավելյալ աշխատավարձ (տեսանյութ)

«Սամվել Կարապետյանը 28 միլիոն դոլար, 11 միլիարդ դրամ է իր գրպանից վճարել ՀԷՑ աշխատակիցներին, որ աշխատավարձերը հնարավորինս բարձր պահի։ Հասարակ քաղաքացին հավելյալ աշխատավարձի համար չի վճարում, վճարում է Սամվել Կարապետյանն իր միջոցներից»,- իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութով պարզաբանեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

«Կետ առ կետ կներկայացնենք իրականությունը։ Պատմում են նրա մասին, որ ՀԷՑ-ում աշխատավարձերը ցածր են, ու իրենք, ստանալով Սամվել Կարապետյանի կողմից աշխատավարձ, պարգևատրումից հրաժարվել են և հնարավորություն են ստեղծել աշխատավարձ բարձրացնել։ ՀԷՑ-ում աշխատավարձը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը և արգելում ավելի բարձր աշխատավարձ վճարել։ ԲԷՑ-ում նույն աշխատավարձն է։ Եթե դուք այդքան լավ տրամադրվածություն ունեք մարդկանց հանդեպ, որ ուզում եք աշխատավարձ բարձրացնել, ԲԷՑ-ում ինչո՞ւ է աշխատավարձը նույն չափ, ինչ ՀԷՑ-ում, որովհետև նույն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշում։ Ի տարբերություն ԲԷՑ-ի՝ ՀԷՑ-ում վերջին տարիներին Սամվել Կարապետյանն իր անձնական միջոցներից 11 միլիարդ դրամ է հատկացրել հավելյալ աշխատավարձ տալու համար կամ աշխատավարձը բարձր պահելու համար։ Նրանք խոսում են նրա մասին, որ ՀԷՑ-ում ղեկավարության աշխատավարձը բարձր է աշխատակիցների աշխատավարձը ցածր․ ուզում են հակադրություն ստեղծել անձնակազմի և ղեկավարության միջև։ Իրենք թող ԲԷՑ-ով զբաղվեն, ԲԷՑ-ը պետական է, իրենցն է․ ինչո՞ւ ԲԷՑ-ում չեք փոխում, ՀԷՑ-ում եք փոխում։ Ձեր միակ նպատակն ուղղակի արդարացնելն ու խլելն է»,- ասաց նա։