A
A
Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Անկարա
Աջակցիր «Ա1+»-ինՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աշխատանքային այցով ժամանել է Անկարա, որտեղ նրան դիմավորել են թուրք պաշտոնյաներ, ինչպես նաև Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։
Ումերովը գործուղման էր մեկնել Թուրքիա նոյեմբերի 18-ին։ Նա հայտարարել էր, որ մտադիր է ակտիվացնել գերիների փոխանակման շուրջ բանակցությունները։
Զելենսկին նոյեմբերի 19-ին բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ։