Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արգիշտի Մեխակյան
A A
Քաղաքականություն

Եթե Փաշինյանն ինձ չաջակցեր, ես չէի լինի ՔՊ-ի թեկնածուն Վաղարշապատում. Մեխակյան (տեսանյութ)

Վաղարշապատի համայնքապետի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Վաղարշապատում ՔՊ հանրահավաքին, արդյո՞ք Մեխակյանը չունի նրա աջակցությունը, նշեց․

«Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանից աջակցություն չունենայի, չէի լինի ՔՊ-ի թեկնածուն։ Մեր օրակարգում ի սկզբանե չի եղել իր մասնակցությունը, հանրահավաք նույնիսկ չէինք պլանավորել, ուղղակի քարոզարշավի ընթացքում մեր հանդիպումների ժամանակ, բնակչությունից ստացած դրական էներգետիկայով պայմանավորված, որոշել ենք անել»,- ասաց նա։