Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀԾԿՀ–ն շարունակում է քննարկել ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու հարցը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հերքում է «Տաշիր Կապիտալի» կառավարման շրջանում Էլցանցերի բյուջեից բազմամիլիոն պարգևավճարների մասին ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հայտարարությունը։
 
Նա միայն մեկ դեպք հիշեց, երբ ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո խոշոր պարգևավճար է ստացել, Ղազինյանի խոսքով, որպես «գնացող մարդ»։ Ընդ որում, բոլոր պարգևավճարները Սամվել Կարապետյանը վճարել է անձնական միջոցներից, այլ ոչ թե ՀԷՑ-ի բյուջեից:
 
«Իրենք վարույթի մեջ ներառել են իմ օրոք մեր աշխատակիցների հետ արված լայնածավալ ստուգումները բյուջետային հիմնարկներում: Այսինքն` պետք է այդ հավելումների դեմ ճիշտ պայքարելու քաղաքականություն լինի, եթե չենք պայքարում, ապա խնդիր է։ Իրենք կառավարում են մեր ձևով»,– շարունակեց Ղազինյանը։