A
A
Հաջիզադե. Ադրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանական չորս անկլավների վերադարձը գտնվում է մեր մշտական ուշադրության կենտրոնում, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ APA գործակալությանը տված հարցազրույցում։
«Ղազախի շրջանի երեք գյուղերի և Նախիջևանի Քարքի գյուղի վերադարձը Ադրբեջանին միշտ էլ գերակա խնդիր է», ասել է նա, հավելելով՝ այդ հարցը պետք է լուծվի սահմանազատման հանձնաժողովների շրջանակում։
Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը միաժամանակ «մեծ դիվանագիտական հաջողություն» է որակել Ղազախի շրջանի Բաղանիս Այրիմ, Աշագի Ասկիպարա, Խեյրիմլի և Գիզիլհաջիլի գյուղերի՝ անցած տարվա վերադարձը Ադրբեջանին։
Չորս գյուղերի վերադարձից ու Տավուշ-Ղազախ հատվածում անացծ տարի տեղի ունեցած մոտ 12 կմ-ի սահմանազատումից հետո՝ մինչ օրս գործընթացն առաջ չի շարժվել։