A
A
Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի:
Այս մասին Փաշինյանն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում:
«Եթե Կտրիճ Ներսիսյանը երեխա ունի, և այդ երեխան ծնվել է իր՝ կուսակրոնության ուխտը ստանձնելուց հետո, կարո՞ղ է զբաղեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի գահը, այս հարցը ինչո՞ւ չի հնչում Հայաստանում: Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ: ՀԱԵ-ն չունի կաթողիկոս, կա մարդ, որն ապօրինի ձևով գտնվում է այդ կարգավիճակում»,- ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց նաև Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի վերաբերյալ իր պնդումը, որն ավելի վաղ արել էր Ազգային ժողովում:
Փաշինյանն ասել էր, որ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը КГБ-ի գործակալ է։
«Այն փաստերն ու փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ են դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից նա հավաքագրվել է, որպես ՊԱԿ գործակալ և դա փաստ է»,- ասաց Փաշինյանը: