A
A
Չեմ էլ ուզում արձագանքել էդ խայտառակությանը. Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին-Պարո՛ն նախագահ, հիմա, որ Դավիթ Համբարձումյանին արդեն կալանավորեցին, ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացը: Հնարավո՞ր է, որ տապալվի կամ նոր թեկնածու առաջադրեք: Ձեր քայլերի մասին:
-Ոչ, որովհետև Դավիթ Համբարձումյանի մասով դեռևս դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել: Բնականաբար, փաստաբանները բողոքարկելու են, և այդ ընթացքում նրա բոլոր իրավունքները պաշտպանվում են։ Այնպես որ, Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն՝ իմփիչմենթի գործով վարչապետի թեկնածուն:
-Պարո՛ն Սարգսյան, Դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառո՞վ կալանավորեցին, քաղաքական պատճառներո՞վ:
-Ոչ միայն այդ գործընթացի. իր դիրքորոշման պատճառով: Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին փնտրել, տեսնել՝ արդյո՞ք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է: Դեռևս ինձ պատասխան չեն տվել՝ կիրառվե՞լ է, թե՞ ոչ: Շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա:
-Պարո՛ն Սարգսյան, մի քիչ կպատմե՞ք Ձեր պլանների մասին` օրինակ, դաշինքներ. ի՞նչ տարբերակներ եք մտածում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը տուն ուղարկեք: Ի՞նչ ռեալ գործընթացներ կան, օրինակ, ի՞նչ պլաններ կան:
-Մենք այլ պլան չունենք, քան իմփիչմենթի գործընթացն առաջ տանելը: Եթե ուրիշներն այլ պլաններ ունեն, այլ առաջարկություններ ունեն՝ մենք դրանք հաճույքով կլսենք:
-Պարո՛ն Սարգսյան, կարծես երկրի վիճակը գնալով վատանում է, նաև եկեղեցու դեմ քայլեր, կալանավորներ, քաղաքական հետապնդումներ, այս ամենում Դուք, երբ որ մենակ եք մնում, մեղավորության զգացում ունենո՞ւմ եք:
-Եթե նույնիսկ, այ, այս փոքր խմբում մեկը կա, որ կասի, թե երբեք ինքը մեղավոր չի եղել, ասեք։
-Պարո՛ն նախագահ, այս գործով Ձեզ արդարացրած դատավորի հանդեպ կարգապահական վարույթ հարուցվեց, և նա հեռացվեց դատական համակարգից: Մտավախություն չունե՞ք, որ եթե Ձեզ մյուս դատավորներն էլ արդարացնեն, նույն ճակատագրին կարժանանան:
-Բայց ես ի՞նչ կարող եմ այդտեղ անել: Դատավորներն իրենք են որոշում արդարադատությո՞ւն ապահովել, թե՞անձնական անվտանգություն:
-Հովհաննավանքի իրադարձություններին ինչպե՞ս եք վերաբերվում:
-Ես չեմ էլ ուզում այդ խայտառակությանն արձագանքել: