A
A
Պարտադիր հայտարարագրումը պարզեցնող օրենքի նախագիծն ընդունվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը հաստատեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները, որոնք պարզեցնում են պարտադիր հայտարարագրումը։
Նոր կարգով ընտանիքի անդամների միջև դրամական փոխանցումները՝ մայր, որդի, քույր, եղբայր, տատիկ, պապիկ, հայտարարագրման ենթակա չեն և չեն հարկվի։
Այլ հարազատների միջև հայտարարագրվում են միայն 300 հազար դրամից բարձր փոխանցումները։
Փոփոխություններով նաև նախատեսվում է, որ հայտարարագրերը կլրացվեն ՊԵԿ-ի կողմից, իսկ քաղաքացիները պարզապես կհաստատեն տվյալները։
Օրենքը կմտնի ուժի մեջ մինչև նոյեմբերի 1-ը։