Տեր Սարգիսին, ով Հովհաննավանքում պատարագ պետք է մատուցեր, նույն օրը ՔԿ են կանչել հարցաքննության
Աջակցիր «Ա1+»-ինՓաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ոստիկանությունը ժամը 16:00-ին պետք է ներկայանար Հովհաննավանք՝ կանխելու տարածք ներխուժումը, սակայն ներկա ուժերը չեն իրականացրել միջամտություն՝ պատճառաբանելով, թե համապատասխան դիմում չեն ստացել։
Նա հայտնել է նաև, որ Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության:
Զոհրաբյանը հավելել է, որ «դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը»:
«Ստեփան Ասատրյանը անտեսելով Մայր Աթոռի պահանջը շարունակում էր քահանայական գործառույթ իրականացնել: Տարածքում ներկա էին բազմաթիվ ծպտյալ ոստիկաններ (քաղաքացիական հագուստով)»։
Տեր Սարգիս քահանա Սարգսյանին, ով պետք է կիրակի օրը՝ 26.10.2025թ. կատարեր պատարագը, նույն օրը ժամը 09:00-ին քննչական մարմինը հրավիրել է հարցաքննության: Դրանով պայման են ստեղծելու, որպեսզի պատարագը կատարի իրավասություն չունեցող Ստեփան Ասատրյանը: Այսպիսով քննիչն էլ միացավ ծեսի կատարման խոչընդոտման հանցագործության նախապատրաստությանը»,–ասվում է գրառման մեջ։