Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Կարծում եմ, արտահերթ ընտրություններ են լինելու․ Խ․ Հարությունյան (տեսանյութ)

«Բոլոր դեպքերում դրական է, քանի, որ Կենտրոնական Ասիայի պետությունների հետ հաղորդակցության հնարավորություններն ավելանում են»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց 1992-93թթ․ ՀՀ վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի այն որոշմանը, որ չեղյալ են համարում դեպի Հայաստան բեռներ տեղափոխելու արգելքը։

Արդյունքում, հիշեցնենք, պարզ դարձավ, որ Ղազախստանի Ակտաու քաղաքից Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով Հայաստան է ներկրվում հացահատիկ։ Նախկին վարչապետը, սակայն, կարծում է, որ Հայաստանի իշխանությունները նախ պետք է Ադրբեջանի հետ ձեռք բերեին Ղազախ-Իջևան երկաթգիծը վերագործարկելու համաձայնությունը, որպեսզի ապաշրջափակումը ռեալ լիներ, և մեր երկիրը դրանից ավելի էական ձեռքբերումներ ունենար։

Խոսրով Հարությունյանը նաև գտնում է, որ որոշ դեպքերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շտապում են, քանի որ իրենք էլ գիտեն, որ շատ իրադարձություններ իրենցով չեն պայմանավորված։ Այդպիսով նա նաև համոզված է, որ առաջիկայում Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Մանրամասները՝ տեսանյութում։