A
A
Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք հեղափոխություն արել․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Որ ընտրություններում նույնիսկ անուղղակի փորձենք օգտագործել վարչական ռեսուրս, պարտվելու ենք։ Դա իմ խորին համոզմունքն է»,– ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Hetq-ի հրապարակմանը իշխող խմբակցության փակ ֆեյսբուքյան խմբում արված գրառման վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ հեղափոխությունը կատարվել է առանց վարչական ռեսուրսի, և դրա դիմումը կնշանակի հրաժարվել սեփական հաջողության պատմությունից։ «Որտեղ մնանք մեր արժեքների շրջանակում՝ հաղթելու ենք։ Ապացույցը 2021-ի ազատ և մրցակցային ընտրություններն են»,– նշեց վարչապետը։