A
A
Եկեք բերանս մի բացեք․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, նշել է, որ երկու կողմերն էլ ցանկանում են վերջնականապես փակել հակամարտության էջը։
«Մենք ուզում ենք, որ հարցը մեկընդմիշտ փակվի, իրենք էլ են ուզում ապագայի համար բոլոր թղթերը ունենալ»,– ասաց Սիմոնյանը՝ ընդգծելով, որ Բաքվի մտահոգությունն այն է, որ ապագայում երրորդ կողմը չփորձի կրկին բախում հրահրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Նրա խոսքով՝ ադրբեջանական ընկալմամբ Հայաստանը 30 տարի «իրենց տարածքի 20 տոկոսը օկուպացված է պահել», և եթե ուզում ենք երկխոսություն, պետք է գիտակցել նաև նրանց դիրքորոշումը, նույնիսկ եթե համաձայն չենք դրա հետ։
Մանրամասները՝ տեսանյութում