A
A
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը Գյումրու քաղաքապետարանում ծավալվող դեպքերի վերաբերյալ
Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է անօրեն կերպով Գյումրի քաղաքի քաղաքապետարան ներխուժած դիմակավոր անձանց գործողությունները։
Այն կառավարությունը որն իրեն հռչակել էր <<ժողովրդավարության բաստիոն>> այժմ ոտնձգություններ է կատարում իր իսկ ժողովրդի կողմից օրինապես և դեմոկրատական հիմունքներին համաձայն ընտրված քաղաքապետի նկատմամբ:
Սա անընդունելի և դիկտատուրական քայլ է: Հիշեցնենք նաև որ այս գործողությոնները հետևել են հայտնի հայտարարությանը այն մասին որ Վարդան Ղուկասյանին հարկավոր է դուրս շպրտել հանրային, քաղաքական կյանքից։ Ուժայինները ինչպես տեսնում ենք նույնպես լսել են այդ հայտարարությունը։.