A
A
Երթի մասնակիցները հասել էին ԱԱԾ մեկուսարան. (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրահավաքից հետո հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ԱԱԾ շենք, որի մեկուսարանում ներկայում պահվում է ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանը։ Արամ Վարդևանյանը հավաքվածներին հայտնեց, որ ազգային բարերար, գործարար, «Մեր ձևով» ժողովրդական շարժման հիմնադիր և առաջնորդ Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել շարժման հենքի վրա առաջիկայում ստեղծվող քաղաքական կուսակցության նախագահի պաշտոնը։
Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, դիմելով ԱԱԾ շենքի մոտ հավաքված քայլերթի մասնակիցներին, նշեց, որ վաղը շարժումը նախատեսում է ուխտագնացություն իրականացնել դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ի պաշտպանություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու։