A
A
Ազատության հրապարակում հանրահավաք կկազմակերպվի ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Աջակցիր «Ա1+»-ինՀանրահավաքի կոնկրետ օրը դեռ չի հրապարակվում։
Հաջորդ շաբաթ Ազատության հրապարակում տեղի է ունենալու հանրահավաք` ի աջակցություն գործարար, բարերար, Սամվել Կարապետյանի։ Այս մասին «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովի ժամանակ հայտարարեց շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։
«Գնալու ենք` պահանջելու արդարադատություն, գնալու ենք` պահանջելու ազատություն, արդարություն Սամվել Կարապետյանի համար»,– ասաց Ալեքսանյանը։