Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Նուբարաշենի աղբավայրում կանխամտածված հրկիզում Է եղել. Երևանի քաղաքապետը ՝ այսօրվա հրդեհի մասին (տեսանյութ)

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պնդում է՝ Նուբարաշենի աղբավայրում հրդեհը պատահական չէր, այլ՝ դիտավորություն:

Քաղաքապետն արդեն խոսել է ԱԱԾ տնօրենի և ներքին գործերի նախարարի հետ:

«Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ: Ես երաշխավորում եմ՝ այս դեպքը չի կարող մնալ անպատասխան», - ֆեյսբուքյան ուղերձում ասաց նա՝ հավելելով, որ խստացվել են աղբավայրի տարածք մուտքի և ելքի ռեժիմները:

Ավինյանը նաև հայտնեց, որ կեսգիշերին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է: Ծխացող վերջին հատվածների չեզոքացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են մինչև հիմա:

Նա ընդգծել է, որ քաղաքապետարանում մշակել են կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի փաթեթը և 2025-ին մրցույթի առաջին փուլի մասին են հայտարարելու։

Նուբարաշենի աղբավայրում այս տարի էլի էին արձանագրվել հրդեհի դեպքեր: