Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Թբիլիսիում լարված իրավիճակ է. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում (տեսանյութ)

Թբիլիսիի նախագահական նստավայրի մոտ իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Ցուցարարները փորձում են մտնել Օրբելիանի փողոցում գտնվող նախագահական նստավայր, տեղում կոտրված է ցանկապատը։ Ոստիկանությունն օգտագործում է ջրցան մեքենաներ և պղպեղի սփրեյ՝ ցուցարարներին հետ մղելու համար։

Ընդդիմադիրների մի մասը բարիկադներ է կառուցում, կան բախումներ և տուժածներ։ ՆԳՆ-ն դեռ չի հայտնել ձերբակալվածների ստույգ թիվը։