Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պուտին
A A
Քաղաքականություն

Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել «Ռուսաստանի հայերի միությաննը»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումների մասնակիցներին և հյուրերին:
Հարգելի՛ ընկերներ,
 
Շնորհավորում եմ ձեզ այս նշանակալի ամսաթվի՝ «Ռուսաստանի հայերի միություն»համառուսաստանյան հասարակական կազմակերպության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։
 
Անցած տարիների ընթացքում ՌՀՄ-ն համախմբել է հայ համայնքները մեր երկրի ողջ տարածքում, բազմակողմանի, պահանջված գործունեությամբ, պետական իշխանության մարմինների հետ արդյունավետ երկխոսությամբ զգալիորեն ամրապնդել է իր հեղինակությունը։
 
Ուրախալի է, որ դուք հետևողական աշխատանք եք իրականացնում՝ ուղղված ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցմանը, ռուսաստանյան հասարակության մեջ հայկական սփյուռքի ինտեգրմանը։ Մեծապես ձեր կազմակերպության ջանքերի շնորհիվ իրագործվում են բովանդակային մշակութային, կրթական, լուսավորչական նախագծեր, կյանքի են կոչվում կարևոր նախաձեռնություններ՝ երիտասարդական քաղաքականության և աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ոլորտում։ Եվ, իհարկե, առանձնահատուկ կցանկանայի նշել այն նշանակալի աջակցությունը, որը Ռուսաստանի հայերի միությունը ցուցաբերում է հատուկ ռազմական գործողության մասնակիցներին և վետերաններին, նրանց ընտանիքներին և հարազատներին։
 
Համոզված եմ, որ այժմյան հանդիսավոր միջոցառումները կանցնեն պատշաճ մակարդակով և մեկնարկ կհանդիսանան նոր հեռանկարային գաղափարներին ու նախաձեռնություններին:
 
Մաղթում եմ ձեզ հաջողություններ։
 
Վլադիմիր Պուտին