A
A
«Մտել են ավտոբուս ու սկսել են կրակել»․ մի քանի մարդ զոհվել է Երուսաղեմում ահաբեկչության հետևանքով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ մարդ։ Երկուշաբթի առավոտյան, սեպտեմբերի 8-ին, երկու զինված անձ ներխուժել էին ավտոբուս և կրակ բացել ուղևորների վրա։ Զոհվածների թիվը սկզբում չորս էր, սակայն հիվանդանոցում մահացել է ևս մեկ վիրավոր։
Իսրայելի իշխանությունների տեղեկացմամբ՝ հարձակվողները եղել են Արևմտյան Բանկից ծագումով պաղեստինցիներ, որոնք տեղում վնասազերծվել են անվտանգության ուժերի կողմից։ Ըստ վերջին տվյալների՝ յոթ վիրավոր գտնվում են ծանր վիճակում, երկուսի վիճակը գնահատվում է միջին, երեքինը՝ թեթև։
Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել։