A
A
Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։
Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։ Արմեն Գևորգյանը մեղադրվում է նաև գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու մեջ։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի 2024 թ․ որոշումից հետո Վճռաբեկ դատարանը բեկանել էր գործը կարճելու դատական ակտը և այն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ Գործի քննությունը նոր փուլ է մտել, որտեղ հանրային մեղադրողները միջնորդում են թույլատրել ամբաստանյալներին առաջադրված արարքների վերաորակումը։