Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Երբ մենք հրաժարվում ենք այդ միջամտություններից, թուլացնում ենք մեր դիրքերը․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

Չեմ կարող լուրջ ընդունել ընդդիմության այն հայտարարությունները, թե Խաղաղության պայմանագիրը աղետ է Հայաստանի համար, Հայաստանի վերջն է, որ Սյունիքից հրաժարվում ենք։ Դրանք որևէ լուրջ հիմքեր չունեն, ընդդիմության կողմից որևէ լուրջ փաստարկներ չկան»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով Խաղաղության պայմանագրի և TRIPP-ի մասին ընդդիմության քննադատություններին։

Այնուամենայնիվ, վերլուծաբանը գտնում է, որ կան հիմքեր կասկածելու, թե անորոշությունները որոշակիացնելու գործընթացում մենք կարող ենք ունենալ լուծումներ, որոնք լավագույնը չեն լինի Հայաստանի համար։

Ինչ վերաբերում է ներքաղաքական հարցերին, ապա վերլուծաբանը գտնում է, որ 2026թ․ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քննարկումները ծավալվելու են հենց ԱՄՆ-ում ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթերի շուրջ։ Եվ եթե ընդդիմությունն այլ թեմա չգտնի, ապա գործող իշխանությունը հաղթելու է։ «Կա չհաղթելու միայն մեկ տարբերակ՝ եթե այդ ծրագրերը ձախողվեն»,- հավելեց Բորիս Նավասարդյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։